Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակը» հանվել է աճուրդի 

Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակը» հանվել է աճուրդի 

Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի «Ոսկե գնդակը», որը նա ստացել էր որպես 1986 թվականի Աշխարհի առաջնության լավագույն մարզիկ, հանվել է աճուրդի՝ Aguttes աճուրդային տան կողմից։

Նշվում է, որ աճուրդը կկայանա Ֆրանսիայում՝ հունիսի 6-ին։ Մինչ աճուրդը տեղի կունենա հանրային ցուցադրություն, որի ընթացքում պոտենցիալ գնորդները կկարողանան անձամբ ուսումնասիրել աճուրդի հանվելիք լոթը։ Սպասվում է, որ Մարադոնայի «Ոսկե գնդակը» կարող է արժենալ մի քանի միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020 թվականի նոյեմբերի 25-ին՝ վաթսուն տարեկան հասակում։