Սիրահարվելը մոդա չէ
"Կարո՞ղ ես մի 5 րոպեով դուրս գալ",- խոսափողի մեջ հուզված ասում է նա: "Ի՞նչ է պատահել"՝ նրա հուզմունքը փոխանցվում է ինձ ու անմիջապես ամենավատ բաներն եմ մտածում: "Խնդրում եմ՝ մի 5 րոպեով իջիր ներքեւ": Մինչ իջնելը հազար տարբերակ է մտքովս անցնում՝ կռվի մեջ է ընկել, պարտք է վերցրել՝ չի կարողանում տալ, կազինոյում է խաղացել, մեքենան է խփել, մարդ է մահացել...
Մի խոսքով՝ ամենաողբերգական տեսարաններն են աչքիս առաջ գալիս, եւ ճանապարհին արդեն մտածում եմ, թե որ տարբերակի դեպքում ինձնից ինչ է խնդրելու, եւ ես ինչ եմ անելու: Շքամուտքում կանգնած՝ ետուառաջ է անում: Դեմքը սրվել է, տագնապ կա հայացքի ու շարժումների մեջ, ձեռքերը չգիտի որտեղ թաքցնի: Մի քանի մետր հեռավորությունից անհամբեր կրկնում եմ հարցս. "Ի՞նչ է պատահել": Փորձում է շփոթությունը թաքցնել ու, սարքովի ժպիտ տալով դեմքին, ասում է. "Հեչ, սիրահարվել եմ":
"Վայ, տնաշեն, բա ինչի՞ ես էդպես ողբերգական տեսք ընդունել՝ վախեցրիր": "Չէ, դու չգիտես, սա ամենավատ բանն է, ես իրավունք չունեի...": "Ինչո՞ւ, այ ջանս, սիրո մեջ ի՞նչ վատ բան կա, ինչո՞ւ ես իրար խառնվել, ինքը չի՞ սիրում": "Չգիտեմ, բայց ես զգում եմ, որ իր ազդեցության տակ եմ ընկնում, իսկ ես էնքա՜ն ծրագրեր ունեմ, ինձ շատ շուտ էր սիրահարվելու համար, շատ անհարմար ժամանակ էր": Այ քեզ բան, սիրելու ժամանակինն ու անժամանակը ո՞րն է: Եթե մարդն ինքը որոշեր՝ երբ է նպատակահարմար սիրել, երբ՝ ոչ, եթե կարողանար գրաֆիկ կազմել՝ էլ ի՞նչ սեր: Սիրո անսպասելին ու հանկարծակին է լավ:
Սիրուց պետք չէ վախենալ ու զգուշանալ: Սերը պետք է ընդունել բաց ճակատով ու սիրով: Կարճ դասախոսություն եմ կարդում ջահելիս գլխին: Իսկ նա՝ "ոչխարը սարն անցավ". "Չէ, դու չգիտես, ինքն իմ ինքնասիրության հետ է խաղում, ցույց է տալիս՝ իբր անտարբեր է, որ ես շատ տանջվեմ, իսկ ես գնալով կործանվում եմ": "Դե լավ հա՝ միանգամից կործանում: Ուրեմն խելացի աղջիկ է, հասկացել է տղամարդկանց պահելու, խելքահան անելու կանոնները, ապրի: Եթե հետն էլ հմայք ունի, ուրեմն քո բախտը բերել է",- ասում եմ ու ծիծաղում նրա խուճապի վրա:
"Չէ, ես պետք է արտասահման մեկնեմ սովորելու, ես ժամանակ չունեմ սիրահարվելու, համ էլ՝ որ շատ սիրեմ, կդառնամ նրա գերին, ինձ կհնազանդեցնի, կգցի կրունկի տակ": "Օֆ, էդ ինչ հետամնացություն է, քեզ չի սազում: Նախ՝ մի հնազանդվիր՝ պահիր քո ինքնուրույնությունը: Հետո՝ սիրո գերին դառնալը ամենասիրուն բանն է կյանքում. դրանից մի վախեցիր: Եւ դու էլ խաղա՝ շատ ցույց մի տուր զգացմունքներդ",- մեծավարի խորհուրդներ եմ տալիս նորընծա սիրահարին: Ու հասկանում եմ, որ մեր օրերում սիրահարվելը մոդա չէ, ավելին՝ վատ տոնի, ռաբիզության նշան է համարվում: Եւ նրա բոլոր մտավախությունները հենց դրանից են՝ արդյոք ինքը սիրահարվելով՝ ծիծաղելի չի՞ դառնում իր հասակակիցների աչքում:
Սոնա ԱՄԱՏՈՒՆԻ

Կարծիքներ