Որ դեպքում է մեծանում Ալցհեյմերի ռիսկը 

Որ դեպքում է մեծանում Ալցհեյմերի ռիսկը 

APOE4 գենի կրկնակի կրկնօրինակի կրողների 95 տոկոսի մոտ առկա են Ալցհեյմերի հիվանդություն ունենալու ռիսկերը, կարծում են Սան Պաուի հոսպիտալի մասնագետները, որը գտնվում է Բարսելոնայում։ Nature Medicine-ի փոխանցմամբ, գիտական հանրության մեջ ընդունված է կարծել, որ APOE4 գենը հանդիսանում է առավել հզոր գենետիկ ֆակտորը, որը որոշում է մարդու մոտ Ալցհեյմերի հիվանդություն ունենալու հավանականությունը տարեց հասակում։ Նաեւ հայտնի է, որ այդ գենի կրկնակի կրկնօրինակի առկայությունը մեծացնում է կոգնիտիվ կարողությունների նվազեցումը 10 անգամ։

Նորագույն հետազոտությունները պարզել են, որ 65 տարեկան այն մարդկանց մոտ, որոնք ունեն նշված գենի կրկնակի կրկնօրինակ իրենց գենոմում, 95 տոկոսով ավելի են ենթակա Ալցհեյմերի հիվանդություն ունենալու ռիսկին, քանի որ նրանց ողնուղեային հեղուկում անոմալ կերպով բարձր է եղել ամիլոիդների մակարդակը։ Ստացված արդյունքների վրա հիմնվելով էլ գիտնականները ենթադրում են, որ հենց APOE4 գենի հետ կապված մարդու մոտ տարեց հասակում կոգնիտիվ կարողությունների նվազումը ոչ թե դասական իրողություն է, այլ առանձին գենետիկ հիվանդություն եւ նշում են, որ այս ուղղությամբ հետազոտությունները շարունակվելու են, որպեսզի ավելի հստակ արդյունքներ ունենան։