«Աշխարհի ամենաաղտոտված երկրներից ենք». Ալիևն էլի Հայաստանին է մեղադրում

«Աշխարհի ամենաաղտոտված երկրներից ենք». Ալիևն էլի Հայաստանին է մեղադրում

«Աշխարհի ամենաաղտոտված երկրներից ենք». Ալիևն էլի Հայաստանին է մեղադրում
Ադրբեջանը, շուրջ 30 տարվա հակամարտության և Հայաստանի կողմից իր հողերի օկուպացիայի արդյունքում, տառապում է իր տարածքների՝ ականներով աղտոտման խնդրից և աշխարհի ամենաաղտոտված երկրների շարքում է։ Ըստ նախնական գնահատականների՝ երկրի մոտ 12 տոկոսն աղտոտված է 1,5 միլիոն ականներով և անհայտ քանակությամբ չպայթած զինամթերքով»: Այս մասին ասված է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Շրջակա միջավայրի վրա ականների ազդեցության նվազեցում. ռեսուրսների մոբիլիզացում հանուն անվտանգ և կանաչ ապագայի» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«2020 թվականի պատերազմի ավարտից մինչ օրս մեր քաղաքացիներից 361-ը, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են, տուժել են ականներից. նրանցից 68-ը զոհվել են, 293-ը ծանր վիրավորվել են։ Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի սկզբից ի վեր մեր ավելի քան 3400 քաղաքացիներ, այդ թվում՝ 358 երեխաներ և 38 կանայք, տուժել են ականներից։ Ականներից տուժածների թվի ամենօրյա աճի հիմնական պատճառներից է Հայաստանի հրաժարումը Ադրբեջանի տարածքում իր կողմից տեղադրված ականների ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց, ինչպես նաև ճանապարհներին, գերեզմանատներում և այլ քաղաքացիական օբյեկտների ետևում գտնվող պայթուցիկ թակարդների տեղադրումը»,-զառանցել է Բաքվի բռնապետը:

Նա նշել է, որ առ այսօր իրականացված ականազերծման գործընթացի արդյունքում շուրջ 140 հազար հեկտար տարածք մաքրվել է 119 946 ականներից և չպայթած զինամթերքից։