Ապշերոնի սուլթանի հերթական պահանջը Հայաստանին

Ապշերոնի սուլթանի հերթական պահանջը Հայաստանին

Օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը, 2024թ. մայիսի 28-ին այցելելով օկուպացված Արցախի Հանրապետության Իվանյան ավան և հանդիպելով այնտեղ ապօրինաբար բնակություն հաստատած թաթար-մոնղոլների, սելջուկ-թուրքերի քոչվոր, խաշնարած, վրանաբնակ ցեղախմբերի մնացորդների մի խմբի հետ, ովքեր 1936 թվականից սկսած կոչվում են ադրբեջանցիներ, մասնավորաբար, հայտարարել է, որ Հայաստանը պետք է ճանաչի այսպես կոչված «խոջալուի ցեղասպանությունը» և ներողություն խնդրի:

Հաշվի առնելով Հայաստանի գործող վարչակազմի՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող քաղաքականության իրականացումը՝ չի կարելի բացառել նման հնարավորությունը:

Թեև չեմ կարծում, որ ստի, կեղծիքի, տառապանքի, մահվան, դժբախտության, հայրենազրկման խորհրդանիշն Ապշերոնի սուլթանի կեղծիքի փոխարեն նախապատվությունը կտա ճշմարտությանը, այդուհանդերձ նպատակահարմար եմ համարում իրական փաստերի հիման վրա համառոտ ներկայացնել այսպես կոչված «խոջալուի ցեղասպանության» մանրամասներն ու դրա իրական մեղավորներին:

1992թ. փետրվարի 26-27-ին Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերն ազատագրել են Արցախի Իվանյան ավանը: Նախքան ավանի ազատագրման ռազմական գործողությունը սկսելը հայկական ինքնապաշտպանական ուժերը դեպի Ակնա անվտանգ հեռանալու համար միջանցք էին բացել ընդամենը մի քանի տարի առաջ Միջին Ասիայից վտարված և Խորհրդային Ադրբեջանի իշխանության հրամանով Իվանյանում հաստատված հարյուրավոր թուրք-մեսխեթցի բնակչության համար: 

Սակայն Ադրբեջանի ժողովրդական ճակատի զինված ջոկատներն Ակնայից 3կմ հեռավորության վրա գնդակահարել են Իվանյանի թուրք-մեսխեթցի բնակչությանը, անարգել դիակները և դրա մեղավոր հայտարարել հայկական կողմին: Նման վայրագության նպատակն այն ժամանակ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովին իշխանությունից հեռացնելն էր: Սակայն, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին կատարվածի մեջ:

Տեղի ունեցած դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ընդդիմությունն էր՝ ժողճակատը, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից:                          

Կից՝ թերթի համապատասխան հատվածը:

22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուտաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը, մասնավորապես, ասելով. «…Ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված էր իմ դեմ, քանի որ ես էի այն ժամանակ նախագահը, …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան վատ Մութալիբովի համար, այնքան լավ նրա հակառակորդների համար: Ահա սա է մեր ազգային գաղափարը»: 
Հղումը՝ ստորև.

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ                                                

քաղաքագետ