Ռուսներն ինտենսիվ հրթիռակոծում են Ուկրաինան. ի՞նչ է կատարվում
Անցած գիշեր Ռուսաստանը Х-101/Х- 555 թեւավոր հրթիռներով հարձակվել է Ուկրաինայի վրա, որոնք արձակվել են Տու-95 ռազմավարական ռմբակոծիչներից և 32 «Շահեդ-131/136» հարվածային անօդաչու թռչող սարքերից՝ թիրախավորելով ռազմական թիրախները և կարևոր ենթակառուցվածքները, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայությունը:
Ուկրաինական կողմին հաջողվել է խոցել յոթ Х-101/Х- 555 հրթիռ և 32 ԱԹՍ-ները՝ Խմելնիցկի, Դնեպրոպետրովսկ, Չերկասի, Կիրովոգրադ, Զապորոժիե, Օդեսա, Խերսոն, Կիև և Վիննիցա մարզերում:
Բացի այդ, ըստ հաղորդագրության, Խարկովի մարզի ուղղությամբ արձակվել է ութ С-300/С-400 զենիթահրթիռային կառավարվող հրթիռ:
Կարծիքներ