5 սովորություն, որոնք կբարելավեն մարդու հոգեկան առողջությունը

Գիտնականները ներկայացրել են 5 սովորություններ, որոնք կարող են ամրապնդել մարդու հոգեկան առողջությունը։ Դրանք են՝ օրվա ժամանակացույց պահելը, ռազմավարական պլանավորման սովորությունը, առողջ կենսակերպը, մշտապես հաղորդակցումը այլ մարդկանց հետ, դրական մտածողությունը։ Առողջ եւ դրական մտածողությունը անհատապես հոգեկան լավ առողջական վիճակ ունենալու կարեւոր ցուցանիշներից է։ Այն ենթադրում է որ մարդը պետք է սեփական անձի եւ աշխարհի հանդեպ ունենա իրատեսական պատկերացումներ, հարգանքով վերաբերվի այդ հասկացություններին։ Առողջ կենսակերպը ենթադրում է առողջ սննդի օգտագործում, ճիշտ քնի ռեժիմ եւ մշտական ֆիզիկական ակտիվություն։ Այդ ամենը մարդու մոտ գոհունակության, ուրախության եւ կյանքի հանդեպ դրական վերաբերմունք են ձեւավորում։ Նշվում է, որ ֆիզիկական ակտիվությունը նաեւ որոշակի կենսաքիմիական պրոցեսներ է առաջացնում, որոնք եւս նպաստում են հոգեբանական բարենպաստ վիճակի ձեւավորմանը։
Օրվա ժամանակացույցի առկայությունը եւ ռազմավարական պլանավորման կարողությունը, ըստ մասնագետների, կարող են օգնել ինքնազգացողության բարելավմանը, կյանքի որակի բարձրացմանը, դեպրեսիաների դեմ պայքարին կամ դրանց կանխմանը, ինչպես նաեւ նվազեցնել տագնապային տրամադրությունները։ Մշտական եւ կենդանի շփումները մարդու մոտ նպաստում են հոգեկան կայուն եւ առողջ վիճակին։ Հաղորդակցությունը թույլ է տալիս ստանալ էմոցիոնալ եւ մտավոր աջակցություն, բավարարել ֆիզիկական շփումների պահանջը։
Կարծիքներ