Դաժան կադրեր. Մեքսիկայում սպանել են քաղաքապետի թեկնածուին (տեսանյութ) 

Դաժան կադրեր. Մեքսիկայում սպանել են քաղաքապետի թեկնածուին (տեսանյութ) 

«Ուժն ու սիրտը հանուն Մեքսիկայի» դաշինքից Մեքսիկայի Կոյուկա դե Բենիտես քաղաքի քաղաքապետի թեկնածու Խոսե Ալֆրեդո Կաբրերա Բարիենտոսը ընտրողների հետ հանդիպման ժամանակ սպանվել է հրազենից արձակված կրակոցի հետևանքով։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

«Սպանվել է Կոյուկա դե Բենիտեսի քաղաքապետի թեկնածուն։ Նրա գլխին կրակել են քարոզարշավի ավարտին»,- գրում է մեքսիկական El Universal հրատարակությունը։ 

Ըստ աղբյուրի, սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Բարիենտոսը ողջունում էր իր կողմնակիցներին։ Սպանության տեսանյութում, որը տարածվում է համացանցում, առնվազն 15 կրակոց է լսվում թեկնածուի ուղղությամբ:

Մանրամասներն՝ այստեղ