ԱՄՆ-ն կրկին քծնել է Բաքվին. Հայաստանին թեթև սիրաշահել են

«ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործընկերությունը գոյություն ունի արդեն երեսուներկու տարի, այս գործընկերությունը հիմնված է բարեկամության, ընդհանուր շահերի և փոխադարձ հարգանքի վրա»: Այս մասին ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հակը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Ադրբեջանի անկախության օրվան նվիրված ընդունելության ժամանակ։
Պաշտոնյան նշել է, որ այս տարիների ընթացքում Վաշինգտոնն ու Բաքուն միասին են գործել ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում, միասին աշխատել են ադրբեջանական գազի ու նավթի արևմտյան շուկա արտահանելու ոլորտում։
Ըստ Հակի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անձամբ հավատարիմ է այդ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և կայուն խաղաղության հասնելու ջանքերին:
Հակը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի անկախությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Հիշեցնենք, որ օրերս համանման հայտարարություն էր արել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ շնորհավորական ուղերձ հղելով Ադրբեջանին ու Ալիևին:
Կարծիքներ