Հզոր պայթյուններ՝ Ղրիմում. Ուկրաինան ակտիվանում է

Հզոր պայթյուններ՝ Ղրիմում. Ուկրաինան ակտիվանում է

Անցած գիշեր Կերչի վրա հարձակումը հետ մղելու հետևանքով երկու լաստանավ է վնասվել, հայտարարել է միացված Ղրիմի տրանսպորտի նախարար Նիկոլայ Լուկաշենկոն։ Նրա խոսքով՝ ավտոմոբիլային և երկաթուղային լաստանավերը վնասվել են խոցված հրթիռների բեկորներից։ «Զոհեր չկան նավաստիների և քաղաքացիական անձանց շրջանում։ Վնասը գնահատելուց հետո լաստանավային անցումը կվերականգնվի»,- գրել է Լուկաշենկոն իր տելեգրամյան ալիքում։

Կերչի բնակիչները հայտնել են, որ գիշերը քաղաքում շուրջ 20 պայթյուն են լսել, գրում է ռուսական Astra տելեգրամյան ալիքը։ Ուկրաինական «Суспiльне» հեռուստաալիքն իր հերթին, վկայակոչելով տեղի բնակչին, հայտնել է, որ Կերչում վեց պայթյուն է տեղի ունեցել։ Հարձակման ժամանակ Ղրիմի կամրջի երթեւեկությունը մոտ մեկ ժամով արգելափակվել է։
«Ուկրաինսկա պրավդան», հղում անելով Ուկրաինայի ՊՆ հետախուզություն գլխավոր վարչության աղբյուրին, հայտնում է, որ մայիսի 30-ի գիշերը գերատեսչության հատուկ գործողության արդյունքում ռուսական երկու մոտորանավակ է ոչնչացվել: 

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը Ազովի ծովի վրայով խոցել են ութ ուկրաինական ATACMS հրթիռներ և 8 անօդաչու թռչող սարք են որսացել Սև ծովում՝ Ղրիմի ափերի մոտ։ Բացի այդ, ենթադրվում է, որ ռուս զինվորականները Սեւ ծովում ոչնչացրել են երկու ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք շարժվում էին դեպի Ղրիմ։ ՌԴ ՊՆ-ն հավելել է, որ առավոտյան ժամը մոտ 7-ին ՀՕՊ համակարգերը Կրասնոդարի երկրամասում ոչնչացրել են հինգ անօդաչու թռչող սարքեր։