Ոստիկանները դրեցին սաղավարտները. լարված իրավիճակ՝ կառավարության առջեւ
Արդեն 1 ժամ է՝ պարալիզացված են Հանրապետության հրապարակ մտնող ելքերն ու մուտքերը: Ոստիկանները մի քանի անգամ մեծ խմբով մոտեցան ցուցարարներին, փորձեցին դուրս բերել երթեւեկելի հատվածից, սակայն ապարդյուն, ժողովուրդն այսօրը «հաղթեց» ուժայիններին: Զորքը հետ քաշվեց, այս պահի դրությամբ բերման ենթարկված անձ չկա:
Զուգահեռ ընթանում է Փաշինյանի մասնակցությամբ կառավարության նիստը: Փաշինյանի այլայլված դեմքից ենթադրվում է, որ ցույցը խանգարում է նիստի բնականոն ընթացքը:
Կարծիքներ