Մոսկվայում խոշոր հրդեհ է. հատուկ ուժեր են ներգրավվել (տեսանյութ)

Մոսկվայում խոշոր հրդեհ է. հատուկ ուժեր են ներգրավվել (տեսանյութ)

Մոսկվայի արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել արտադրական ու պահեստային շենքում, մարման աշխատանքներում 2 ուղղաթիռ է ներգրավվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«Ջրատար սարքերով հագեցած ուղղաթիռներից արդեն 200 տոննա ջուր է բաց թողնվել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հրդեհը բռնկվել է արտադրական ու պահեստային շենքի 2000 քմ մակերեսով:
Հայտարարվել է հրդեհի բարդության երրորդ աստիճան։