Հայտնաբերվել է լույսի՝ մինչ այժմ անհայտ եւս մեկ հատկություն

Հայտնաբերվել է լույսի՝ մինչ այժմ անհայտ եւս մեկ հատկություն

Ամերիկացի եւ ռուս գիտնականները հայտնաբերել են լույսի միջոցով նյութի վրա ազդման մի եղանակ, որը մինչ այժմ համարվել է անհայտ։ Գիտնականները պարզել են, որ ֆոտոնները կարող են զգալի իմպուլս ձեռք բերել սիլիցիումում, երբ դրանք սահմանափակված են նանոմետրային մասշտաբով սահմանափակված տարածությունում։ Դա նման է պինդ նյութում էլեկտրոնների իմպուլսներին։ Գիտափորձերի համար՝ լաբորատոր պայմաններում ստեղծվել է սիլիցիումային ապակի, որի թափանցիկությունը տատանվում է ամորֆությունից մինչեւ բյուրեղյայի շրջանակ։ Այնուհետեւ սիլիցիումային ապակու վրա 300 նանոմետր հաստությամբ խիստ ֆոկուսացված անդադար լազերային ճառագայթ են ուղղել, որը սքանավորել եւ արձանագրել է ուղիղ գծերի ծավալը։

Այն հատվածներում, որտեղ ջերմաստիճանը 500 աստիճանը չի գերազանցել, գործընթացը բերել է միատարր ապակու ձեւավորման։ Իսկ այն հատվածներում, որտեղ ջերմաստիճանը գերազանցել է 500 աստիճանը, ձեւավորվել է հետերոգեն կիսահաղորդիչ ապակի։ Դա էլ թույլ է տվել գիտնականներին հետազոտել, թե ինչպես են նանոմետրային մասշտաբում փոխվում օպտիկական, էլեկտրոնային եւ ջերմային հատկությունները։ Գիտնականները նկատել են, որ սիլիցիումը Երկիր մոլորակի վրա տարածվածությամբ երկրորդ նյութն է։ Այն ժամանակակից ողջ էլեկտրոնիկայի հիմք ում է ընկած, սակայն վերջինիս անթափանցիկությունը խանգարում էր, որպեսզի այն կիրառվել օպտո-էլեկտրոնիկայում։ Գիտնականները նշում են, որ այս հայտնագործության շնորհիվ հնարավոր կլինի ստիպել, որպեսզի լուսավորվեն այնպիսի նյութեր, որոնք նախկինում լույսի ճառագայթման համար համարվել են ոչ պիտանի։