Մակրոնի կինը ռուս դերասան Պանինն է. Սոլովյովը ծաղրել է

Մակրոնի կինը ռուս դերասան Պանինն է. Սոլովյովը ծաղրել է

Ռուս հայտնի ռադիո-հեռուստամեկնաբան, լրագրող Վլադիմիր Սոլովյովը «Россия» հեռուստաալիքի եթերում վիրավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և նրա կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին։

Հեռուստահաղորդավարը ֆրանսիացի առաջնորդին անվանել է «ողորմելի ոչնչություն»՝ հավելելով, որ նրա կնոջ դերը խաղում է աղմկահարույց ռուս հայտնի դերասան Ալեքսեյ Պանինը։

«Սա ռուսական հետախուզության գլխավոր հնարքն է»,- ժխիտով հեգնել է նա:

Նշենք, որ Բրիջիթի և Պանինի արտաքին նմանությունների մասին շատ է խոսվել: