Սննդակարգն ու մարզումները օգտակար են հատկապես տարեց մարդկանց

Իսպանացի գիտնականները պարզել են, որ յոգայով զբաղվելն ու միջերկրածովյան դիետան բարելավում են հավասարակշռության, ճկունության, մկանային ուժականության տվյալները տարեց մարդկանց մոտ։ Այս մասին հայտնում է Nutrients պարբերականը։
Հետազոտությունները պարզել են, որ յոգայի եւ միջերկրածովյան սննդակարգի համադրումը գիտափորձին մասնակցած 65 տարեկանն անց մարդկանց մոտ բարելավվել է քայլվածքը, հավասարակշռության պահպանումը։ Նրանք դարձել են ավելի ուժեղ եւ ճկուն։ մասնագետները նշում են, որ այս համադրությունը զարգացնում է բալանսի զգացողությունը, ճկունություն եւ ուժ հաղորդում տարեցներին, ինչը հատկապես կարեւոր է, որովհետեւ նրանց ոսկորներն արդեն փխրուն են եւ ընկնելուց կարող են դյուրությամբ կոտրվել։
Կարծիքներ