Զավորոտնյուկի դստեր հուզիչ գրառումը՝ մոր մահից հետո

Զավորոտնյուկի դստեր հուզիչ գրառումը՝ մոր մահից հետո

Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը՝ Աննան հաստատել է մոր մահը՝ հուզիչ գրառում կատարելով:
Նա նշել է, որ միշտ սիրելու և հիշելու է մայրիկին։

«Երեկ գիեշրը մեզ զանգեցին և ասացին, որ դու այլևս չկաս: Մայրիկ, դու ամենալավն ես, որին երբևէ ունեցել եմ: Ես շատ հպարտ եմ, որ քո դուստրն եմ: Ես միշտ կսիրեմ և կհիշեմ քեզ այնքան երջանիկ, սիրող և անհավանական, ինչպես դու էիր այն անձրևոտ օրը: Հոգիս միշտ քեզ հետ է»,- մոր լուսանկարին կից սոցցանցերում գրել է Աննան:

Հիշեցնենք, որ Անաստասիա Զավորոտնյուկը մահացել է 53 տարեկանում՝ երկարատև հիվանդությունից հետո։ Այս մասին լուրը հայտնվել է նրա անձնական բլոգում։