Մարդիկ չեն ուզում իրենց անտարբերությամբ մասնակից դառնալ այս իշխանության ծրագրերին

Մարդիկ չեն ուզում իրենց անտարբերությամբ մասնակից դառնալ այս իշխանության ծրագրերին

Մեզ համար շատ կարևոր է, որ հասարակության բոլոր շերտերը միանում են ու իրենց «ոչ»-ն են ասում հակապետական այս ընթացքին, որոնք որ այս իշխանությունները փորձում են իրականացնել։ Բոլորը հասկանում են, որ առաջինը հայրենիքն է։ Եթե չլինի հայրենիքը, որևէ մեկը չի կարող զբաղվել ոչ ձեռներեցությամբ, ոչ խաղողագործությամբ, ոչ ձկնաբուծությամբ, ոչ մեքենայի ներկրմամբ և այլն։ Այս մասին այսօր դեպի Երևան ընթացող երթի ժամանակ հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակացության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Անտարբերությունը ամենամեծ չարիքն է, իսկ մարդիկ, ինչպես տեսնում եք, այսօր անտարբեր չեն։ Այն ազնիվ նպատակները, այն անկեղծ նպատակները, որոնք կան, այդ անտարբերության մեջ կոտրվել ու ջարդվել են։ Հստակ երևում է, որ մարդիկ անտարբերությունից դուրս են գալիս ու իրենք չեն ուզում, որ իրենք իրենց անտարբերությամբ մասնակիցը դառնալ այն ծրագրերին, որոնք ունեն այս իշխանությունները»,- ասել է նա։