Հայաստանի գավաթ․ որքան արժեն տոմսերը

Հայաստանի գավաթ․ որքան արժեն տոմսերը

Մեկնարկել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ` «Արարատ-Արմենիա» — «Ուրարտու» հանդիպման տոմսերի վաճառքը: Տոմսերի արժեքները տատանվում են 500-1500 դրամի սահմաններում:

Հյուսիսային և հարավային տրիբունաների տոմսերն արժեն 500 դրամ, արևելյան տրիբունայի տոմսերը՝ 1000 դրամ, արևմտյան տրիբունայինը՝ 1500 դրամ:

Հայաստանի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին` ժամը 18:00-ին, Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: