Մայիսի 25-ը հայտարարվել է Ֆուտբոլի համաշխարհային օր

Մայիսի 25-ը հայտարարվել է Ֆուտբոլի համաշխարհային օր

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը բանաձեւ է ընդունել, որով մայիսի 25-ը հայտարարվում է որպես Ֆուտբոլի միջազգային օր։ Նախագծին աջակցել են ՄԱԿ անդամ 70 երկրներ։

Փաստաթղթում ասված է, որ ֆուտբոլի գլոբալ տարածումը եւ ազդեցությունը կյանքի տարբեր ոլորտների վրա, ներառյալ առեւտրի, դիվանագիտության եւ խաղաղության, ինչպես նաեւ վերջինիս նպաստը սպորտի ազդեցության մեծացման վրա, համագործակցության նոր հորիզոններ են բացում մարդկանց համար։ Բանաձեւում նաեւ ասված է, որ ՄԱԿ-ն աջակցում է կայուն զարգացման նպատակներին հասնելու հարցում ֆուտբոլի բերած դրական ազդեցությանը։