Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը. երգել են հայտնի երգիչներ (լուսանկարներ)

Սամվել Ալեքսանյանի կնոջ շքեղ ծնունդը. երգել են հայտնի երգիչներ (լուսանկարներ)

Մինչ դրսում պայքար է հանուն հայրենիքի, ի աջակցություն տավուշցիների ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Փարվանա» ռեստորանային համալիրում երեկ մեծ շուքով նշվել է Ալեքսանյանի գործարար կնոջ` Շողերինայի ծննդյան տարեդարձը։

Տիկինը ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում կիսվել է ծննդյան տեսանյութերով եւ լուսանկարներով։ Դրանցից երեւում է, որ սրահը լեփ լեցուն է, ծննդյան խնջույքին երգել են  հայտնի երգիչներ Սարո Թովմասյանը եւ ռուսաստանաբնակ երգիչ Արկադի Դումիկյանը, որոնք համարվում են ամենաթանկ երգիչներից մեկը։

Նշենք, որ տիկին Շողերինան զերծ է մնում քաղաքական իրադարձությունները մեկնաբանելուց, թեպետ նա վերջերս մասնակցել է Աննա Հակոբյանի կազմակերպած մեկ միլիոնանոց ընթրիքին։