Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու ծննդյան օրը չեն նշել 

Արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի որդու ծննդյան օրը չեն նշել 

Բրիտանական թագավորական ընտանիքն անտեսել է արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի որդու տարեդարձը։ Այս մասին գրում է The Mirror պարբերականը։ Լրագրողներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ թագավորական ընտանիքի անդամները հանրայնորեն չեն շնորհավորել Արչիին, ով այս տարվա մայիսի 6-ին դարձավ հինգ տարեկան։ Ավանդույթի համաձայն, այդ օրը թագավոր Չարլզ 3-րդը, թագուհի-կոնսորտ Կամիլան, արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը հապարակում են իրենց պաշտոնական սոցկայքային էջերում լուսանկարներ, երբ ազգականներից որեւէ մեկի տարեդարձն է լինում։

Հայտնի է, որ այսօր՝ մայիսի 8-ին, արքայազն Հարրին լինելու էր Լոնդոնում եւ մասնակցելու է հանդիսավոր միջոցառման, որի ընթացքում նաեւ հանդես է գալու ելույթով։ Իսկ ահա Մեգան Մարքլը բաց է թողնելու այդ միջոցառումը։ Թագավորական ընտանիքի կենսագիր Թոմ Քուինը հայտնել է, որ արքայազն Վիլյամն ու Քեյթ Միդլթոնը թեթեւացած շունչ են քաշել, երբ իմացել են, որ Մեգան Մարքլը մնալու է Կալիֆորնիայում՝ երեխաների հետ։ Արքայազն Վիլյամն էլ, ըստ վերջինիս, առանձնապես ուրախ չէ, որ հանդիպելու է Հարրիին։ Քեյթ Միդլթոնի համար, Հարրիի հետ շփումները ավելի նվազ անհարմար կարող են լինել, եթե վերջինիս կողքին Մեգանը չլինի։