Ի՞նչն է հիմա նորաձև և լայքաբեր

Ի՞նչն է հիմա նորաձև և լայքաբեր

Եթե առաջին նախագահի ոճով ձևակերպենք, ապա մի՞թե ես չգիտեմ լայքեր հավաքելու գաղտնիքները, խելքս չի՞ հերիքում, թե՛ կիսատ-պռատ փիլիսոփայական-աստվածաբանական տերմիններ չգի՞տեմ։ 

Իսկ ի՞նչն է հիմա նորաձև և լայքաբեր․ 

1. Իշխանությանը քննադատելու հետ զուգընթաց հեգնել ու ծաղրել նաև ընդդիմությանը ու անպայման ընդգծել երրորդ առաջադիմական ուժի անհրաժեշտությունը։ 
2. Կամ էլ ռացիոնալիզացնել անբարոյականությունը, վերջին տարիների եղած-չեղածը ներկայացնել որպես նորմալություն և խաղաղության պայմանագիր փափագել։ Ռացիոնալն ու կոնֆորմիզմը, ռեալիզմն ու հակապետական թուլամորթությունը հոմանիշ դարձրած վեհ պնդումներ անել անշրջելիության և անդառնալիության մասին։ 
3. Անպայման պահանջել այլընտրանք, ծրագիր, բայց ոչ թե լսելու, այլ ծաղրելու և հեգնելու համար։ 
4. Պարտադիր պաշտպանել ինքնիշխանությունը, բայց ոչ երբեք Թուրքիայից ու Ադրբեջանից, այլ հատկապես Ռուսաստանից։ Ավելին՝ Մարիա Զախարովային ճմկտելը ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ։ 
5. Ցաք ու ցրիվ մտքեր ցփնել աշխարհիկ պետության, 30 տարիների ընթացքում եկեղեցու կեցվածքի մասին։ 
6. Ցիտել Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց հեգնել ՀԱԿ-ին։ 
7. Նիկոլ Փաշինյանի քայքայիչ արտաքին քաղաքականությանը ո՛չ ասող մարդկանց դաշնակ անվանարկել։ 
8. Փսևդո փիլիսոփայական, դիալեկտիակական ճամարտակություններ մոգոնել կղերական դիվանագիտության և ազատագրական պայքարի մասին՝ կապելով այդ առաջադիմական միֆերը մեր օրերի հետ։ 
9. Անպայման խնդրի ակունքները փնտրել ու գտնել սովետում
10. Սրամտել, լակոտական հանաքներ ու շուլուխներ անել։ 
11. էլ ի՞նչ մտավորական, որը միֆեր չի կոտրում։ Սեքսի և ինծելեկտուալ խաղալու երաշխիքը միֆեր ջարդելու կարողությունն է։ 

Բոլոր այս կետերում շատ կարևոր հասկացություններ կան, որոնցից ոչ մի կերպ հնարավոր չէ խուսափել։ Բայց, ցավոք սրտի, այդ առաջնահերություններն արդեն իսկ արժեզրկված են՝ առաջադեմ հայ զանգվածներին տանելով կոնֆորմիզմի և պարազիտացման։ Այլևս անհնար է թվում որևէ շարժի հնարավորություն, որը ֆեյսբուքում ռացիոնալիզացման, այն է՝ այլասերման չի ենթարկվելու։