Իսրայելում ասել են, որ պատերազմը դեռ երկար կտևի

Գազայի հատվածում ռազմական գործողությունները կարող են շարունակվել մինչև 2024 թվականի վերջը։ Այսպես է ասել Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին։
«Գազայում կռիվները կտևեն առնվազն ևս յոթ ամիս», - նրա խոսքերը մեջբերել է i24 հեռուստաալիքը:
Նա նաև ասել է, որ Իսրայելը ներկայումս վերահսկում է Ֆիլադելֆյան միջանցքի 75%-ը՝ 14 կմ ցամաքային գոտի, որը ծառայում է որպես բուֆերային գոտի Եգիպտոսի և Գազայի սահմանին։
«Ես հավատում եմ, որ ժամանակի ընթացքում Իսրայելը կվերահսկի ողջ միջանցքը։ Եգիպտացիների հետ մենք պետք է կանխենք զենքի մաքսանենգությունը»,- Հանեգբիի խոսքերն են մեջբերում արևմտյան լրատվամիջոցները:
Կարծիքներ