ՊԱԳ պետի պաշտոնի համար մրցույթը տապալվեց կամ «տապալեցին»

ՊԱԳ պետի պաշտոնի համար մրցույթը տապալվեց կամ «տապալեցին»

Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը տապալվել է։ Երեկ հայտնել էինք, որ թեստավորման փուլին մասնակցող երկու մասնակիցներից մեկը՝ Սամվել Խարազյանը, ում մասին ասում էին, թե նա է լինելու ՊԱԳ ապագա ղեկավարը, կտրվել է։ Այսօր՝ մայիսի 8-ին տեղի է ունեցել հարցազրույցի փուլը, սակայն թեստավորման քննությունը հաղթահարած թեկնածուն չի ներկայացել երկրորդ փուլին։ Նա Կարեն Մ-ն է, ըստ մեր աղբյուրների։ Սակայն անունն այս ոչինչ չի ասում։ «Նա սովորական քաղաքացի է» - ասում է նախարարության մոտ աղբյուրը։ Շատ տարօրինակ է, որ առաջին փուլը  հաղթահարած թեկնածուն չի ներկայացել երկրորդին։ Սովորաբար նման դեպքերում տեղի է ունենում գործարք։ Թեկնածուին, որին ոչ ոք «չէր սպասում», կանչում են, ինչ որ բան են առաջարկում, հորդորելով չներկայանալ քննությանը։ Չի բացառվում, որ Կարեն Մ-ի հետ էլ են խոսել։ 

Հիշեցնենք, ՊԱԳ պետի պաշտոնը թափուր է մարտի 14-ից, երբ անսպասելի հրաժարական տվեց Ահարոն Բարսեղյանը, իսկ մի քանի օրից պարզվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել նրա գործունեության հետ կապված։ ՊԱԳ պետի պաշտոնի համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն մրցույթին մասնակցեց երկու թեկնածու։

Փաստորեն, ամեն ինչ արվել է, որ Խարազյանն անցնի, սակայն չի ստացվել, և հավանաբար, բոլորին պետք է եղել, որ մրցույթը չկայանա։