Ծույլիկ աշակերտի պես վեց տարի պատճառաբանում է․․․ 

Ծույլիկ աշակերտի պես վեց տարի պատճառաբանում է․․․ 

Նիկոլ Փաշինյանը հանրությանը հոգնեցրել էիր  իր պատճառաբանություններով։ Պատերազմը պարտվեցի, որովհետև․․․ կապիտուլյացիա ստորագրեցի, որովհետև․․․ Արցախը հանձնեցի, պատերազմը չկանգնեցրի, որովհետև․․․ ՀՀ սուվերեն տարածքները, մարտավարական դիրքերը, Տավուշի գյուղերը   հանձնեցի, որովհետև․․․ Ծույլիկ աշակերտի պես վեց տարի պատճառաբանում է․․․ 

Այսօր «դիփ- դատարկ» նստած ենք։ Նման այն վիճակին, երբ կազինոյում խաղացողը ինչ հնարավոր է՝ տանուլ է տվել ու հիմա խաղադրույք է դրել վերջին սրբության՝ եկեղեցու վրա։ Եկեղեցին ժողովուրդն է։ Խաղադրույքը ժողովրդի վրա է։ Դա վերջին պաշարն է։  Նոր չէ իր մտքում այդ խաղադրույքը։ Շատ է փորձել։ Հիշենք եկեղեցու դեմ հալածանքները, հարձակումները, կաթողիկոսին Նոր տարվա շեմին ուղերձից զրկելը ու բազում փորձերը։ Տանուլ տվողը երբեք չի մտածում, որ մեղքը իրենն է։ Նա մեղքը գցում է ընտանիքի վրա, որ թույլ չի տալիս՝ վերջին պաշարները մսխելու։ Հայաստանը հայտնվել է խաղադրույքի մեջ։ Ի՞նչ է նրանից մնացել, դատեք ինքներդ։ Մի եկեղեցի, որը խիստ հոր պես թույլ չի տալիս, որ «խաղացողը» տան վերջին ոսկեղենը գրավադնի։  

Ընտանիքի անդամներին կոչ է անում՝ համախմբվել և թույլ չտալ, որ ընտանիքը հայտնվի փողոցում։ Պատկերացրեք, թե նման պարագայում, երբ «պարտքատերերը խեղդում են «խաղացողի»  կոկորդը»,  ինչերի՜ կարող է դիմել նա, որը և անում է  այսօրվա իշխանությունը։ Համայն հայության կաթողիկոսին ոստիկանական բիրտ ուժերի միջոցով թույլ չտալ, որ Սարդարաբատի հուշահամալիր մտնի։ Թույլ չտալ, որովհետև եկեղեցին արգելում է՝ մսխել տան վերջին պաշարները։ Հիմա էլ բազմահազար պատճառաբանությունների կողքին, նորն է ավելացնում՝ թույլ չեն տվել, որովհետև․․․ Եղբայր ի՞նչ ես ուզում այս երկրից։ Քամել, հանձնել ես, էլ բան չես թողել։ Ու կարևորն այն է, որ ընտանիքը արդեն գիտի, տեսնում է, որ խաղադրույքի վրա է իր տունը, ինքը։  Որովհետևներդ էլ պետք չեն, նրանց տակ գոյությունդ մի քիչ էլ երկարաձգելու մանրևներ են։ Հիմա բոլոր քայլերդ, որոնք ուղղված են հայ ժողովրդի վերջին պաշարը սպառելուն, անօգուտ են։ Այն ուղղվելու է քո դեմ։ Առավել քան պարզ է, թե ինչ է ուզածդ, ու՞մ ես խոստացել։ Որևէ փակ բան կա՞։  Հանձնելուդ ժամկետների մասին է անգամ մամուլը գրում։  Վերջին պատառը կոկորդում կանգնելու հատկություն  ունի։ Պատճառաբանությունները, որ շարունակական շղթա են, մի նպատակ ունեն՝ ինքը մեղավոր չէ։ Բոլորը մեղավոր են,  բացի իրենից։ Նման դեպքում պարզ բանաձև կա․ «Կարիք չկա մեղքը հայելու վրա բարդել, եթե դեմքդ տգեղ է»։