Ի՞նչ է առաջարկում Էրդողանը Հայաստանին՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության

Ի՞նչ է առաջարկում Էրդողանը Հայաստանին՝ հանուն Ադրբեջանի հետ խաղաղության

Չի կարելի բաց թողնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ներկայիս հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իզմիրում EFES 2024 զորավարժությունների շրջանակում «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառմանը։

Նրա խոսքով, Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե ազատվի արտաքին ուժերից և սփյուռքից կախվածությունից. 

«30 տարվա օկուպացիայից հետո Ղարաբաղի ազատագրումը պատմական հնարավորություններ է բացել տարածաշրջանում, և դրանից պետք է օգտվել։ Հայ ժողովուրդը պետք է ապագան տեսնի ոչ թե նրանց հետ, որոնք դրսում պոեզիա են հորինում, այլ հարևանների հետ, ում հետ ապրել է դարեր շարունակ, դա հասկանա և ավելի համարձակ լինի»։