ԱՄՆ-ն «փոքր Իսրայել» է ստեղծում Թուրքիայի սահմանների մոտ

ԱՄՆ-ն Թուրքիայի հետ սահմանի մոտ «փոքր Իսրայել» ստեղծելու քաղաքականություն է վարում, դրա համար Սիրիայում օգտագործում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (ՔԱԿ):
Այս մասին գրում է թուրքական Hürriyet թերթը։
«Մինչ աշխարհը զբաղված է Գազայի և Ուկրաինայի հարցերով, Միացյալ Նահանգները մեր սահմանին դնում է Փոքր Իսրայելի հիմքերը: ՔԱԿ-ն հունիսի 11-ին տարածաշրջանում կանցկացնի ՏԻՄ ընտրություններ»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես նշում է թերթը, ամերիկացի դիվանագետ Բրեթ Մաքգուրքը «քրդական կուսակցության հովանավորն է», որը մշակել է երկփուլ ծրագիր։
«Այս ծրագրի առաջին փուլում նրանք կստեղծեն ինքնավար ՔԱԿ վարչակազմ: Երկրորդ փուլում կստեղծեն ՔԱԿ պետություն»,- գրում է հրատարակությունը։
Կարծիքներ