Ինչո՞ւ ՄԻՊ-ը Վեհափառի հետ կապված դեպքի վերաբերյալ հայտարարություն չի տարածել

Ինչո՞ւ ՄԻՊ-ը Վեհափառի հետ կապված դեպքի վերաբերյալ հայտարարություն չի տարածել

«Վեհափառի հետ կապված մենք հայտարարություն չենք տարածել, քանի որ  ես այն իրավասու անձը չեմ, որն այդ հարցի վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնի»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելելու փորձով պայմանավորված հայտարարություն չի արել՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Իմ իրավասությունը Հայաստանում բոլորի կրոնական  համոզմունքների հավասարությունը երաշխավորելն է և այնպիսի միջավայր ձևավորելը, որպեսզի բոլորն այդ միջավայրում իրենց անվտանգ զգան։ Կոնկրետ դեպքի հետ կապված մենք տարածել ենք հաղորդագրություն և դատապարտել ենք ոչ միայն ուժի կիրառումը, այլև պատգամավորների մասով ազատությունից զրկման գործիքակազմերը։ Դա դատապարտել ենք ոչ առաջին անգամ և դա համարել ենք խնդրահարույց», -ասաց նա։