Եթե Ուկրաինայի թեման «չփակենք», խնդիրներ կունենանք Հայաստանի և մյուսների հետ. Տոլստոյ

ՌԴ Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը Ղազախստանին մեղադրել է ռուսաֆոբիայի մեջ՝ ասելով, որ ղազախական քաղաքները «ծագումնաբանորեն ռուսական են», հետևաբար Ռուսաստանի Դաշնությունը նրանց նկատմամբ «պատմական իրավունքներ» ունի։
Ռուս քաղաքական գործիչը «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյի եթերում պնդել է, որ եթե Մոսկվան «չփակի» Ուկրաինայի թեման, ապա խնդիրներ կունենա թե՛ Ղազախստանի, թե՛ Հայաստանի և թե՛ այլ երկրների հետ, որոնք շրջապատում են Ռուսաստանին:
«Տեսեք, թե ինչ է կատարվում այսօր Ղազախստանում որոշակի ղազախական պետության վերակառուցման առումով, ինչպիսի ազգային դիցաբանություն է ծաղկում այնտեղ անկախության, լատինական այբուբենի անցման մասին»,- նշել է Տոլստոյը՝ բավականին վտանգավոր երանգ տալով իր հնչեցրած մտքերին:
Կարծիքներ