Մակրոնը համաշխարհային պատերազմ է հրահրում. Լը Պեն

Մակրոնը համաշխարհային պատերազմ է հրահրում. Լը Պեն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիրքորոշումը, որն աջակցում է Ռուսաստանի տարածքներում ռազմական թիրախներին Կիևի հարվածներին, ևս մեկ քայլ է դեպի համաշխարհային պատերազմ։ Այս մասին Franceinfo ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի Ազգային Միավորում (RN) խմբակցության նախագահ Մարին Լը Պենը, փոխանցում են արտասահմանյան լրատվամիջոցները։

«Մակրոնը ցանկանում է, որ Ֆրանսիան պատերազմի մեջ մտնի: Այս հայտարարությունը լրացուցիչ քայլ է դրա համար: Ես դեմ եմ դրան և կարծում եմ, որ սա հսկայական ռիսկ է ստեղծում մեր քաղաքացիների անվտանգության համար», - ասել է քաղաքական գործիչն, ով Մակրոնի վաղեմի մրցակիցն է նախագահական ընտրություններում:
Նա նշել է, որ կողմ է Կիևին միայն պաշտպանական զենք մատակարարելուն։

«Ինչպես ԱՄՆ-ը և Գերմանիան, ես դեմ եմ, որպեսզի Ուկրաինան օգտագործի Արևմուտքի կողմից մատակարարվող զենքերը ռուսական տարածքում գտնվող թիրախները խոցելու համար, ես դեմ եմ այն ​​ամենին, ինչը կարող է ստեղծել գլոբալ հակամարտության վտանգ, որտեղ Ֆրանսիան կլինի առաջին գծում»,- ասել է նա։
Լը Պենի խոսքով՝ անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին, իսկ Մակրոնը դրա փոխարեն հասարակությանը նախապատրաստում է Ուկրաինա զորք ուղարկելու հայտարարությանը։