Նախկին նախարարը դիմել է դատարան. ի՞նչ է արել Ալիևը

Նախկին նախարարը դիմել է դատարան. ի՞նչ է արել Ալիևը

Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար, «Արդարություն» կուսակցության նախագահ Ալի Ինսանովը դիմել է դատարան։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, նախկին նախարարն իր դատվածությունը չեղարկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Նրա դիմումը կքննվի առաջիկա օրերին։

ԱՊԱ-ն հիշեցնում է, որ Ինսանովը 11 տարվա ազատազրկման է դատապարտվել հեղաշրջման փորձի համար։ 
2009 թվականին նա ազատ է արձակվել նախագահ Իլհամ Ալիևի համաներման հրամանի հիման վրա։