Փախեփախ բերում, փախեփախ տանում են ․․․
Հիվանդանոցի պալատներից մեկում հիվանդ ունեինք ու հաճախակի էի այցելում։ Իմ ուշադրությունը գրավեց դեմ- դիմաց գտնվող պալատը, որի առաջ ոստիկաններ էին նստած։ Թե ով էր այդ պալատի հիվանդը, այդպես էլ չիմացա։ Երբ մի անգամ մուտքի մոտ հերթապահող ոստիկաններից մեկին հարցրի՝ կարելի՞ է իմանալ՝ ինչու՞ եք անընդհատ այստեղ նստած։ Ասացին՝ կալանավորի ենք հսկում։ Նիկոլ Փաշինյանի վիճակը չի տարբերվում այդ կալանավորի վիճակից։ Ավելի սարսափելի է՝ որ թե մեկ, երկու, երեք, 100, 1000 ոստիկան է հսկում, այլ ՀՀ ամբողջ ոստիկանությունը, ուժայինները՝ իրենց տեխնիկայով։ Եթե մի մարդ, որը զորք ու զրահատեխնիկայով, գումարտակային խմբերով է տեղաշարժվում, փախեփախ տանում- բերում են, այդ մարդուն ի՞նչ կարելի է ասել, եթե որ կալանավոր։ Շատ էլ թե ինքն ասում է, որ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ է։
Քչերը կա՞ն, որ ասում են Նապոլեոն են։ Եթե իրական վարչապետ է, ինչու՞ է փախչում «իր ետևից ընկած, մի- մի փետ առած» ժողովրդից։ Ումի՞ց է թաքնվում, ինչու՞ է թաքնվում։ Ինքը գտնվում է ոստիկանական ահռելի ուժերի հսկողության տակ, բերում են բանտախուց՝ կառավարության շենք ու փախցրած տանում։ Մտորումներիս առիթը այսօր Բագրատ Սրբազանի խոսքն էր, երբ ասում էր, որ Նիկոլին կհանդիպենք, բայց միայն կալանավայրում։ Ինքը արդեն կալանավայրում է, նրան հնարավոր չէ հանդիպել, այնպես, ինչպես ես չէի կարող հանդիպել այն կալանավորին, ում հսկում էին ոստիկանները։ Կալանավայրում մի քիչ ավելի լավ վիճակ է։ Կալանավորի համար հանդիպման օրեր կան, որը օրենքով սահմանվում է։
Կարծիքներ