Շարժումը պետք է լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ․ Արա Պողոսյան

Շարժումը պետք է լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան էջը

Սկզբից երկչոտ քայլերով կմիանան պայմանագրայինները, հետո ավելի համարձակ, հետո կսկսվի նաև ուժային մնացած կառույցների ծառայակիցների խուլ բողոքի վերածումը բացահայտ բողոքի։

Միակ բացասականն ու կործանարարն այն է, որ համակարգը, լինելով զուտ գլոբալ-բյուրոկրատական, շարունակելու է մնալ որպես ռեպրեսիվ գործիք։ Բայց առանձին անհատների ու խմբերի դեմոնստրատիվ բողոքը ի վերջո կբերի համակարգում «сбой»-ներ, բայց դարձյալ նախապայմանը մնում է` 
1. ՀԱՄԱՌՈՒԹՅՈՒՆ,  ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԵՒ ԱՆԶԻՋՈՒՄ ՊԱՅՔԱՐ,
2. որևէ քաղաքական ուժ կամ խմբակ չպետք է լինի դոմինանտ, շարժումը պետք է մնա այն տրամաբանության մեջ, ինչպես սկսվել է` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ։