Ո՞վ է ԱՄՆ-ի թեկնածուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ո՞վ է ԱՄՆ-ի թեկնածուն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն կպաշտպանի Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի թեկնածությունը՝ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ԱՄՆ-ի և Ռումինիայի նախագահներ Ջո Բայդենի և Կլաուս Յոհանիսի բանակցություններից առաջ լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Ոչինչ չի փոխվել մեր աջակցության առումով, այն իմաստով, որ պարոն Ռյուտեն դառնա Հյուսիսատլանտյան դաշինքի հաջորդ գլխավոր քարտուղարը», - ասել է Քիրբին: 

Նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք Բայդենը մտադիր է Յոհանիսի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել այն հարցը, որ Ռումինիայի ղեկավարը հրաժարվի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու հետագա փորձերից։

Հիշեցնենք, որ ապրիլի վերջին Անկարան աջակցություն էր հայտնել Ռյուտեի թեկնածությանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի վերջին չորս երկրներից մեկն էր, որը դեռ չէր հայտնել իր դիրքորոշումն այս հարցում։