Խուզարկություններ՝ Եվրախորհրդարանում. ռուսական լրտեսնե՞ր կան

Խուզարկություններ՝ Եվրախորհրդարանում. ռուսական լրտեսնե՞ր կան

Եվրախորհրդարանի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում Voice of Europe լրատվական պորտալի շուրջ ծագած սկանդալի պատճառով, որը կասկածվում է ռուսաստանի իշխանությունների խոսույթը տարածելու և Մոսկվայից ֆինանսավորում ստանալու մեջ, գրում է Der Spiegel ամսագիրը։

Հրատարակությունը պնդում է, որ Բրյուսելում և Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքերում խուզարկություններ են կատարվում ոմն Գիյոմ Պ.-ի գրասենյակներում, ով աշխատում է Նիդերլանդներից աջ պատգամավոր Մարսել դե Գրաֆի մոտ։ Հաղորդվում է, որ Գիյոմ Պ.-ն նախկինում աշխատել է նաև պատգամավոր Մաքսիմիլիան Կրայի համար աջ պոպուլիստական ​​«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից։

«Ենթադրվում է, որ Գիյոմ Պ.-ն նշանակալից դեր է խաղացել Ռուսաստանի օգտին լրտեսող անձի՝ խորհրդարան մուտք ունենալու գործում, որին ձերբակալել են Լեհաստանում», գրում է Der Spiegel-ը:

Ավելի վաղ լրտեսության կասկածանքով Գերմանիայում ձերբակալվել էր Կրայի մեկ այլ աշխատակից: