Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

Մանկապատանեկան մրցույթ-ցուցահանդես՝ նվիրված խաղաղությանը

«Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը 2024 թ. ապրիլ-հունիսին իրականացնում է «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը:

Մրցույթ-ցուցահանդեսը միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում, շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը, ինչպես նաև համապատասխան միջավայրի ստեղծմանը՝ հետագայում հայկական մանկապատանեկան կերպարվեստի ոլորտը ներկայացնելու միջազգային հեղինակավոր հարթակներում։ 

Մրցույթի ամփոփիչ ցուցահանդեսը, հաղթողների հայտարարման և պարգևատրման արարողությունը կկայանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մշակույթի տանը ս.թ. հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը:

Մրցույթ-ցուցահանդեսին մասնակցել են Երևանում և ՀՀ մարզերում գործող արվեստի և գեղարվեստի, ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների շուրջ 500 շնորհալի երեխա: 1-ին փուլը հաղթահարած 160 մասնակիցներին կազմակերպիչները տրամադրել են անհրաժեշտ բոլոր նկարչական նյութերը: «Խաղաղություն» մանկապատանեկան նկարչական մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է աշխարհում խաղաղությանը՝ պատերազմի և բռնության բացառմանը:
Այն իրականացվել է առաջին անգամ և կշարունակվի հաջորդ տարիներին:

https://www.facebook.com/share/NseNjXcTVoKwcAQN/?mibextid=oFDknk