Վրացի պատգամավորին թույլ չեն տվել ռուսերեն խոսել. հեգնել է

Ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդիան այսօր Վրաստանի խորհրդարանում փորձել է ռուսերեն ելույթ ունենալ՝ բացատրելով, որ դա ավելի հասկանալի է համարում իշխող կուսակցության համար, որն, իր խոսքերով, «ծառայում է Կրեմլին»։ Այս մասին գրում է «News-Georgia» պորտալը։
Դա տեղի է ունեցել «օֆշորների մասին» օրենքի քննարկման ժամանակ, որը վերացնում է Վրաստան ակտիվների տարհանման հարկերը։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդհատել է ելույթը՝ ասելով, որ Ակուբարդիայի դեմարշը «նախընտրական ծիսական պար էր», «գռեհիկ ելույթ» և «գռեհիկ պահվածք»։
Կարծիքներ