ՆԱՏՕ-ն հատուկ ներկայացուցի՞չ կնշանակի Ուկրաինայում

ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Ուկրաինայի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու հնարավորությունը։
Այս մասին լրագրողների համար առցանց ճեպազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը։
Նրա խոսքով, Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովը կքննարկի «արդյո՞ք պետք է լինի ինչ-որ ներկայացուցիչ, որը ՆԱՏՕ-ի շրջանակում կօգնի համակարգել տարբեր ջանքերը» Ուկրաինային աջակցելու համար:
Ինչպես պարզաբանել է Սմիթը, դիտարկվում է այս պաշտոնում քաղաքացիական անձի նշանակման հնարավորությունը։
Կարծիքներ