Քիշնևում ընդդիմությունը պարզել է ԵԱՏՄ դրոշը

Քիշնևում ընդդիմությունը պարզել է ԵԱՏՄ դրոշը

Մոլդովայում ընդդիմադիր «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչները չորեքշաբթի Քիշնևի կենտրոնում պարզել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) խորհրդանիշներով մեծ պաստառը, հայտնում է РИА Новости-ին։

Չորեքշաբթի օրը Քիշնևում «Հաղթանակ» դաշինքը կլոր սեղան է անցկացրել ԵԱՏՄ 10-ամյակի կապակցությամբ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ և քաղաքական գործիչներ։

«Մենք պարզեցինք ԵԱՏՄ դրոշը՝ ի նշան կազմակերպության անդամ երկրների հետ համերաշխության, և մենք ցանկանում ենք այլընտրանք ցույց տալ այն ինտեգրմանը, որի մասին խոսում է Արևմուտքը», - լրագրողներին ասել է «Հաղթանակ» դաշինքի ներկայացուցիչ Յուրի Վիտնյանսկին։
Հավելենք, որ 2022 թվականից Մոլդովան անտեսում է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի հանդիպումները, որտեղ դիտորդ է։