Որոշումը թողնում ենք Կիևին. ի՞նչ է հայտարարել Պետդեպը

Որոշումը թողնում ենք Կիևին. ի՞նչ է հայտարարել Պետդեպը

Վաշինգտոնի վարչակազմը Ռուսաստանի հետ մարտական ​​գործողություններ իրականացնելու վերջնական որոշումները թողնում է Ուկրաինային։ 

Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը` խոսելով Կիեւի կողմից ամերիկյան զենքի կիրառման սահմանափակումները վերացնելու հնարավորության մասին, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները։

«Այսօր ես ոչ մի թարմ նորություն չունեմ ռուսական տարածքին հարվածելու համար ամերիկյան զենքի կիրառման մասին», - ասել է նա լրագրողների համար առցանց ճեպազրույցում: 

«Կարծում եմ, [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինկենը և մյուսները հասկացրել են, որ սա, ի վերջո, Ուկրաինայի պատերազմն է, նրանց որոշելիքն է, թե ինչպես պայքարել այդ պատերազմում, մենք, ի վերջո, դա թողնում ենք նրանց ձեռքում»,- հավելել է նա։