«ՌԴ հյուպատոսություն՝ օկուպացված Ստեփանակերտում». Բաքվում ցնցումների մեջ են

Գրել ենք, որ ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, թե Մոսկվան մտադիր է մինչև տարեվերջ գլխավոր հյուպատոսություն բացել օկուպացված Ստեփանակերտում:
Նա նշել էր նաև, որ դա արվում է դիվանագիտական ներկայացուցչությունների հավասար ներկայացվածության պահպանման սկզբունքով:
Բաքվում ծանր են տարել ռուս սենատորի խոսքերը և ընկել իսկական հիստերիայի մեջ:
Առանձին վերլուծաբաններ և քաղաքագետներ, որոնք իրականում Ալիևյան ռեժիմի սազանդարներն են, նրա խոսքերը համարել են սադրիչ:
«Կարասինի խոսքերը կամ անհաջող գաղափար, որը լիովին իրականությունից կտրված չէ, կա՛մ միտումնավոր սադրանք, որը նպատակ ունի ստվեր գցել ռուս-ադրբեջանական հաջող զարգացող հարաբերությունների վրա»,-նշել է քաղաքագետ Էլդար Նամազովը։
«Չկա որևէ փաստարկ՝ կապված դիվանագիտության հիմունքների հետ, որը ցույց կտա այս առաջարկի հիմնավորվածությունը։ Ռուսաստանի Դաշնությունը տարածքով աշխարհի ամենամեծ երկիրն է, և, հետևաբար, Ադրբեջանը, ինչպես շատ երկրներ, բացի Մոսկվայում դեսպանությունից, ունի հյուպատոսական բաժիններ Սանկտ Պետերբուրգի և Եկատերինբուրգի մարզերում, որտեղ ապրում են տասնյակ հազարավոր Ադրբեջանի քաղաքացիներ»,-զառանցել է ադրբեջանցի քաղաքագետը:
Նրա պնդմամբ, Ադրբեջանում իրավիճակը բոլորովին այլ է՝ տարածքը փոքր է, և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները հիմնականում ապրում են Բաքվում, որտեղ գործում է Ռուսաստանի հյուպատոսությունը։
Նամազովի տրամաբանությամբ, Ստեփանակերտում ՌԴ քաղաքացիություն ունեցողներ չկան, իսկ ադրբեջանցիները նոր-նոր են սկսել բնակվել քաղաքում և այդ գործընթացը երկար տարիներ կտևի: փախստականները նոր են սկսում աստիճանաբար վերադառնալ Ղարաբաղ իրենց տները, և սա տարիներ կտևի գործընթաց:
«Հետեւաբար, այնտեղ պարզապես հյուպատոսական ծառայություններ մատուցելու կարիք չկա»,-եզրափակել է նա՝ հակասելով նույն Ալիևյան հեքիաթները, թե Ղարաբաղում կարող են անվտանգ ու խաղաղ ապրել բոլորը, այդ թվում՝ այնտեղից հեռացած հայերը։
Կարծիքներ