Գործընկեր ե՞նք, թե՞ թշնամի. ԱՄՆ-ի կոշտ արձագանքը

Գործընկեր ե՞նք, թե՞ թշնամի. ԱՄՆ-ի կոշտ արձագանքը

Վրաստանին ԱՄՆ-ը համապարփակ գնահատում կանցկացնի Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման հետ կապված իրադարձությունների առնչությամբ։ Պետք է վերագնահատվի ինչպես երկրին ֆինանսական աջակցության ցուցաբերումը, այնպես էլ Վրաստանի առանձին քաղաքացիների համար վիզային ռեժիմի ավելի խիստ կանոնների կիրառումը, ասել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Քննարկվում է Վրաստանին 390 մլն դոլարի չափով օգնության դադարեցումը։ Այս օգնությունը նպատակաուղղված էր աջակցելու երկրի պաշտպանությանը, տնտեսական զարգացման ծրագրերին, ինստիտուտների ու քաղաքացիական հասարակության զարգացմանը, պարզաբանել է նա. «Մենք պետք է վերագնահատենք այս ամենը, եթե Վրաստանի կառավարությունն այժմ Միացյալ Նահանգներին և արևմտյան մյուս գործընկերներին դիտարկում է ոչ թե որպես գործընկերներ, այլ որպես թշնամիներ», - ասել է Միլլերը: