Ապագա աշխարհի 6 «կարեւորները», ըստ Crux-ի

Ապագա աշխարհի 6 «կարեւորները», ըստ Crux-ի

Ամերիկյան Crux-ն գրում է․

«Կան վեց երկրներ, որոնք ապագայի աշխարհում ունենալու են «կարեւոր» նշանակություն։ Դրանք են՝ Բրազիլիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Հարավային Աֆրիկան։ Դրանք բոլորն էլ «Մեծ Քսանյակի» անդամ են եւ ձգտում են ընդլայնել իրենց նշանակությունն ու ազդեցությունը։ Եւ ինչն ավելի կարեւոր է այդ երկրներից եւ ոչ մեկը հստակ աշխարհաքաղաքական ընտրության չի հետեւում, եւ չի կրկնում որեւէ գլոբալ բլոկի քաղաքական գիծը։ Ուստի եւ պնդել, թե որ կողմը կթեքվեն նրանք, մեծ նշանակություն է ունենալու։ Այսպես, այդ երկրներից եւ ոչ մեկը չի աջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմով պայմանավորված սահմանված հակառուսական սանկցիաները։ Դա է, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, Ռուսաստանին ապահովելու այս տարի 0,7 տոկոսանոց աճ, որով Արեւմուտքի կանխատեսած՝ կործանիչ հարվածն ռուսական տնտեսությանը, հօդս է ցնդում։ Բոլոր վեց երկրներն էլ, ըստ հաղորդման, ապացուցել են, որ կարող են վարպետորեն օգտվել գերտերությունների մրցակցությունից, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը, ստանալով որոշակի զիջումներ եւ ընդառաջումներ դրանցից մեկնումեկից, որոշակի իրավիճակում, սակայն երբեք հստակ պարտավորություններ չստանձնելով։ Այդ բոլոր վեց երկրներն ունեն զարգացող տնտեսություն, որում հատկապես շեշտ են դնում գիտական եւ ինժեներական գիտելիքի վրա, ինչը կարեւոր է երկարաժամկետ արդյունքների հասնելու համար»,- ասված է հոդվածում։