«Դուրս եկեք էս տարածքից»․ Տավուշի ոստիկանապետը թույլ չի տալիս պատգամավորներին մտնել Կիրանց

«Դուրս եկեք էս տարածքից»․ Տավուշի ոստիկանապետը թույլ չի տալիս պատգամավորներին մտնել Կիրանց

Լարված իրավիճակ է այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում, ոստիկանությունը թույլ չի տալիս «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մտնել Կիրանց գյուղ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ այս պահին սահմանապահ զորքերը միջոցառում են իրականացնում, որով պայմանավորված չի կարող պատգամավորներին թույլ տալ մտնել գյուղ։

Նշենք, որ մեծաթիվ ոստիկանական զորք է տարվել Կիրանց։