Ինչու են մարդու մարմնի վրա առանց լուրջ պատճառի հայտնվում կապտուկներ․ գիտնականներ 

Ինչու են մարդու մարմնի վրա առանց լուրջ պատճառի հայտնվում կապտուկներ․ գիտնականներ 

Օրգանիզմում ճարպի քիչ քանակությունը, ցավազրկող այնպիսի պրեպարատների ընդունումը, ինչպիսիք են՝ ասպիրինն ու իբուպրեֆենը, էականորեն ավելացնում են մաշկի վրա՝ նույնիսկ աննշան ազդեցության դեպքում կապտուկների առաջացումը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։

Համաձայն հաղորդման, այսպես կոչված, «առանց պատճառի» կապտուկները ավելի հաճախ հայտնվում են տարեցների մոտ։ Դա կապված է նրա հետ, որ տարեցների մոտ կապիլյարները պաշտպանող ճարպաշերտը նվազ է, իսկ բարակ ճարպաշերտը չի կարող ապահովել բավարար չափով ամորտիզացիա, նույնիսկ թեթեւ հարվածների կամ այլ ոչ ուժգին ֆիզիկական ներգործությունների ժամանակ, ինչի պատճառով էլ անոթները տրավմայի են ենթարկվում։

Մյուս պատճառը, ինչպես եւ նշեցինք, որոշ դեղամիջոցների ընդունումն է։ Մասնագետները նշում են, որ որոշ թերապեւտիկ բնական միջոցներ էլ, ինչպիսիք են՝ ժենշենը, բիլոբան, գինկգոն, եւս կարող են կապտուկներ առաջացնել։ Սակայն վերջիններիս ազդեցության մեխանիզմները դեռեւս ամբողջությամբ ուսումնասիրված չեն։