Ինչպես կարող է ընկույզը նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Ինչպես կարող է ընկույզը նվազեցնել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը

Բրիտանացի մասնագետները կարծում են, որ մարդու համար անհրաժեշտ է օրական ուտել ոչ շատ քանակությամբ ընկույզ եւ ընդեղեն։ Նման սննդառության սովորությունը կարող է նվազեցնել սրտային հիվանդություններ եւ քաղկեղ ունենալու հավանականությունը։ Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։ Մասնագետները դա բացատրում են նրանով, որ ընկույզի եւ ընդեղենի մեջ կան մանրաթելեր, որոնք չափազանց օգտակար են մարդու օրգանիզմի համար։ Մանրաթելերը նպաստում են առողջական վիճակի բարելավմանը, ինչպես նաեւ՝ մարսողությանը, արյան շրջանառությանը, արյան ճնշման ցուցանիշին եւ արյան մեջ շաքարի պարունակությանը։

Բացի այդ, ընկուզեղենն ու ընդեղենը հարուստ են օգտակար ճարպերով, սպիտակուցներով, վիտամիններով ու միներալներով, որոնք արգելակում են մարդու մոտ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացումը։ Ընկուզեղենը նաեւ խոչընդոտում է արյան մեջ «վնասակար» խոլեստերինի առաջացմանը, ինչը նպաստում է, որ արյան անոթները մնան էլաստիկ։

Նորմալ անոթային ֆունկցիան էլ նվազեցնում է ինֆարկտի եւ ինսուլտի հավանականությունը։ Գիտնականները նաեւ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին, որ շատ հետազոտողներ հայտարարում են, որ ընկուզեղենը նվազեցնում է քաղցկեղի առաջացմանը։ Այս ամենով հանդերձ, գիտնականները նկատում են, որ չի կարելի ընկուզեղենով ու ընդեղենով փոխարինել մրգերին ու բանջարեղեններին։ Դրա փոխարեն, առաջարկվում է հրաժարվել այնպիսի վնասակար սննդատեսակներից հրաժարվելը, ինչպիսիք են ֆասթ ֆուդն ու չիփսերը, եւ դրանք ընկուզեղենով ու ընդեղենով փոխարինումը։