Եպիսկոպոսը կոչ է արել փախստականներին վերադառնալ 

Եպիսկոպոսը կոչ է արել փախստականներին վերադառնալ 

Օդեսայի Հռոմեակաթոլիկ համայնքի եպիսկոպոս Ստանիսլավ Շիրոկարադյուկը կոչ է արել ուկրաինացի փախստականներին հետ վերադառնալ Ուկրաինա։ Այս մասին հայտնում է KATHPRESS պարբերականը։ «Եթե մենք սիրում ենք մեր հայրենիքը, պետք է պաշտպանենք այն միասին»,- Գերմանական կաթոլիկ տեղեկատվական գործակալության՝ KNA-ի հետ զրույցում ասել է ուկրաինացի բարձրաստիճան հոգեւորականը։

Նա հավելել է, որ հասկանում է, որ շատ ուկրաինացի տղամարդիկ ուզում են հանգիստ, խաղաղ ու բարեկեցիկ կյանք Եվրոպայում։ Սակայն դրա հետ մեկտեղ նաեւ գիտի, որ շատ երիտասարդներ արդեն ավելի քան երկու տարի պայքարում են ճակատագծում ընդդեմ Ռուսաստանի։ Եպիսկոպոսն իր հայտարարություններն արել է գերմանական Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիայի դաշնային երկրամասի պետական գրասենյակ այցից հետո։