Լավ չեն խոչընդոտել վեհափառին․ ՆԳՆ-ում ոստիկանները դժգոհ են մնացել

Լավ չեն խոչընդոտել վեհափառին․ ՆԳՆ-ում ոստիկանները դժգոհ են մնացել

Այսօր Վեհափառ հայրապետը այցելել էր Սարդարապատի հուշահամալիր, սակայն ոստիկանությունը՝ Նիկոլ Փաշինյանի արարողակարգի հանձնարարությունները կատարելով, փորձել էր խոչընդոտել Վեհափառի ընթացքը, փակել նրա ճանապարհը․ ոստիկանները ուղղակի շրջապատել էին Վեհափառին, սակայն Ամենայն հայոց հայրապետը, այնուամենայնիվ, այցելեց հուշահամալիր։ Այս դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումներից մեկի տակ ՆԳՆ աշխատակից Արտյոմ Ավագիմյանը իր դժգոհությունն է հայտնել ոստիկաններից, նրա կարծիքով՝ լավ չեն խոչընդոտել։ ՆԳՆ աշխատակիցը հավանաբար ակնկալում էր, որ Վեհափառ հորը ևս պետք է ծեծի ենթարկեին։