«Յուվենտուսը» հեռացրել է Մասիմիլիանո Ալեգրիին

«Յուվենտուսը» հեռացրել է Մասիմիլիանո Ալեգրիին

Թուրինի «Յուվենտուսը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Մասիմիլիանո Ալեգրիին հեռացնելու մասին:

«Հեռացումը պայմանավորված է Իտալիայի գավաթի եզրափակչի ժամանակ և դրանից հետո մարզչի դրսևորած պահվածքով, որն ակումբը անհամատեղելի է համարել «Յուվենտուսի» արժեքների հետ: Ակումբը հաջողություն է մաղթում Մասիմիլիանո Ալեգրիին հետագա գործունեության ընթացքում»,- նշված է ակումբի պաշտոնական հաղորդագրությունում:

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակչում Բերգամոյի «Ատալանտայի» նկատմամբ հաղթանակից (1-0) հետո իտալացի մասնագետը սպառնացել և վիրավորել էր իտալական Tuttosport պարբերականի գլխավոր խմբագիր Գվիդո Վասագոյին։

56-ամյա Ալեգրին եզրափակիչ խաղի վերջնամասում հեռացվել էր տեխնիկական գոտուց, նա բղավել էր չորրորդ պաշտոնյայի վրա, իսկ կարմիր քարտ ստանալուց հետո հեգնական ծափահարել էր մրցավարներին:

Հիշեցնենք, որ մարզիչը 2021 թվականի մայիսի 28-ին էր երկրորդ անգամ գլխավորել «Յուվենտուսը», իտալակաան թիմը նա մարզել էր նաև 2014-2019 թվականներին: