Հրապարակում ավելի մեծ բեմահարթակ է կառուցվում

Հանրապետության Հրապարակում՝ Բագրատ սրբազանի շարժման կողմից տեղադրված բեմահարթակի հենց դիմացը, նոր ավելի մեծ բեմահարթակ է կառուցվում։
Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե ինչ նպատակով է այն կառուցվում, քաղաքապետարանից փոխանցեցին, որ «հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։ Հանրապետության հրապարակում, երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, զինված լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով»։
Կարծիքներ